Ուս ուսի. Պոզարե 11.11.2016

Պոզարե պարը սասունցիների պար է: «Կարին» ավանդական երգ ու պարի համույթը այն գրառել է Հայաստանի Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի տարեցներից: Կա կարծիք, որ պարի Պոզարե անվանման «Պո»-ն բացականչություն է, իսկ «Զարե»-ն տղայի անուն, մեկ այլ կարծիքի համաձայն՝ անվանումն առաջացել է պոզահարել բառից: