Ուս ուսի. Իշխանաց պար 23.09.16

Ենթադրություն կա, որ «Իշխանաց պարը» պատկանել է մեհենական պարերի թվին: Գրառված են երեք՝ Հայոց ձորի, Շատախի և Պարսկահայքի Կապուտան` Ուրմիա լճի շրջակայքում բնակվող հայերի տարբերակները:

Հայոց ձորի «Իշխանաց պարի» տարբերակը անվանում են նաև «Շեյխերի», «Շէխանի», որը համարվում էր նաև ռազմապար: Այն շատ բարդ էր կատարման համար, այդ պատճառով էլ քչերը, հիմնականում երիտասարդ տղաներն էին կատարում այս պարը: