«Հայու տեսակ» hաղորդաշարը․ «Հրեղեն տղաներ. Դև ու Դուշման» 30.03.2016

«Հայրենասիրություն» բառը վաղուց արդեն նմանվել է զզվանք առաջացնող ծամոնի: Հաճախ այդ բառն արտաբերում են մարդիկ, որոնք բացարձակ դրա իրավունքը չունեն: Ճամարտակում, խոսում են հայրենասիրութնունից նրանք, ովքեր այսօրվա մեր իրականության ամենամեծ հայրենադավերն են: Դրա համար էլ բանաձևել եմ, թե ինչ է դա. Հայրենասիրությունը մի ծառ է, որի արմատը հայրենաճանաչությունն է, պտուղը ՝ հայրենատիրությունը: Ահա այսպիսինն էին մեր հրեղեն տղաները՝ Դևն ու Դուշմանը (Վարդան Ստեփանյան, Դավիթ Սարապյան): Այս թողարկումը նվիրված է այս սրբազան խենթերին: