Ինչպես ստեղծվեց «Կարինը» կամ կենսագրության հեղաշրջում. «Հայու տեսակ»

Չէի մտածում, որ 22 տարեկանում ինչ-որ մեկին պարի կընդունեն: Մասնագիտությամբ կիբերնետիկ էի, պարի հետ կապ չունեի: Այսպես համոզված լինելով, որ չեն ընդունելու՝ չմերժեցի ընկերոջս խնդրանքը: Մտանք դահլիճ. Հայրիկ Մուրադյանը նստած էր 4-րդ շարքում: Մոտեցանք, ընկերս ասաց, որ ուզում ենք պարել: Շատ հանգիստ ու անտարբեր դեմքով սպասում էի, որ այդ ծերունին կասի՝ գնացեք տուն, ձեր ժամանակն անցել է,բայց… «Բարձրացեք բեմ»,- հնչեց Հայրիկի պատասխանը: Այս բառերի մեջ եղած սերը հեղաշրջեց իմ կենսագրությունը: «Հայու տեսակ» հաղորդաշարի այս թողարկումը «Կարին» ավանդական երգի-պարի խմբի ստեղծման, պատմության ու նպատակի մասին է:

Սկզբնաղբյուր՜ http://www.lratvakan.am/?p=27118