Ուս ուսի


Ուս ուսի. Վեր վերի 07.10.2016

«Վեր-վեր» տեսակի պարերն ու պարերգերը տարածված են Հայաստանի բոլոր շրջաններում: «Վեր-վեր», «Վերվերի» կամ «Վերվերուկ» պարատեսակի հիմքում ընկած է «երկու գնալ, մեկ դառնալ» պարաձևը: Գրաբարում այս պարաձևը կոչվում էր «Վերնապար»:

ԸՆԹԵՐՑԵԼ

Ուս ուսի. Լուտկի 30.09.2016

«Լուտկին» Վանա պարերից է: Մինչև 19-րդ դարի վերջը Լուտկի պարել են միայն տղամարդիկ: Հետագայում, երբ այն կորցրեց իր ծիսական նշանակությունը, պարաշարքերում հայտնվեցին նաև կանայք:

ԸՆԹԵՐՑԵԼ

Ուս ուսի. Իշխանաց պար 23.09.16

Իշխանաց պարը համարվում է տեխնիկապես ամենադժվար պարերից մեկը: Ենթադրություն կա, որ «Իշխանաց պարը» պատկանել է մեհենական պարերի թվին:

ԸՆԹԵՐՑԵԼ

Ուս ուսի. Փափուռի 16.09.2016

Փափուռին չարխափան պար է։ Պարելիս ծափերի և ոտքի զարկերի միջոցով չար ու բացասական ուժերին էին վանում: Անվանումն առաջացել է Փափառա բառից, որը ստուգաբանվում է որպես ծեծ, փշրում, հարված, աղետ, պատուհաս։

ԸՆԹԵՐՑԵԼ

«Ուս ուսի». Կարնո քոչարի 13.09.2016

«Քոչարին» Հայկական լեռնաշխարհում ամենատարածված պարն է: «Քոչ» արմատը, ըստ երևույթին, կապ ունի խոյի «գոչ», «ղոչ» և «խոչ» անվանումների հետ: Քոչարին կապված է խոյի պաշտամունքի հետ:

ԸՆԹԵՐՑԵԼ